Գլխավոր էջ

Ողջույնի խոսք

Հարգելի բարեկամ

  Դուք այցելել եք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Էներգետիկայի պետական տեսչության պաշտոնական կայք:
 Տեսչությունը հանդիսանալով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կազմում գործող ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմին, օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառում էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
  Տեսչության նպատակներն ու խնդիրները՝ մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության նորմերի պահպանման, ինչպես նաև էներգետիկական համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումն է:
 Կայքում տեղադրված են տեսչության գործունեությունը կարգավորող օրենսդրական ակտերը: Դուք կարող եք ծանոթանալ էներգետիկայի բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու էներգասպառողներին առնչվող մի շարք իրավական ակտերի հետ:
  Կայքում բերված են նաև սպառողների կողմից հաճախակի տրվող մի շարք հարցերի պատասխաններ, որոնք պարբերաբար կթարմացվեն Ձեր կողմից առաջադրված նոր հարցերով:
  Համոզված եմ, որ պաշտոնական կայքը կնպաստի տեսչությանն աշխատելու ավելի բաց և թափանցիկ, իսկ Ձեզ համար այն կդառնա նաև անհրաժեշտ տեղեկատվության աղբյուր:

 

Էներգետիկայի պետական տեսչության պետ
Զավեն Գրիգորյան

 

© 2012 - ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն Էներգետիկայի պետական տեսչություն